Ընկերության ռազմավարության արդյունքում քրեական գործով վարույթը կարճվել է։
Քննչական բաժնում քննվող քրեական գործով 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը) մեղադրյալ, հետախուզման մեջ գտնվող, մեր պաշտպանյալ Ա.Ա.-ի նկատմամբ որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Դեպքի ուսումնասիրություն