«ԳՈՐԾՆԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐ»
«Իրավաբանական ծառայություններ»
Իրավաբանական խարհրդատվություն
Պարզաբանում և ուղղորդվում Ձեր նպատակներին հասնելու լավագույն ճանապարհը
Դիմումների կազմում
Դիմումների, դիմում բողոքների, հարցումների կազմում և դրանց ներկայացում համապատասխան մարմիններ
Պաշտպանություն
Կիրառվում է անհատական իրավական ռազմավարություն, պաշտպանություն նախաքննության և դատաքննության փուլերում
Քրեական վարույթ
Փաստաթղթերի ուսումնասիրությունը և դրա վերաբերյալ մասնագիտական պարզաբանումների մատուցում
Ներկայացուցչություն
ներկայացուցչություն նախաքննության և դատաքննության փուլերում
«ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ»
Դեպքի ուսումնասիրություն
Մեր մասին
<<Strong Protect>> փաստաբանական գրասենյակի հիմնադիրն է Կարեն Մկրտչյանը։
Կարեն Մկրտչյանը 2001-2006թթ․ սովորել է ՀՀ ոստիկանության ակադեմիայում և գերազանցությամբ ավարտել այն։ 2006-2007թ․ աշխատել է ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում որպես հետաքննության տեսուչ։ 2007-2012թ․ աշխատել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային քննչական վարչությունում որպես քննիչ , ապա՝ ավագ քննիչ։ 2013թ․ հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ՝ զբաղվելով փաստաբանական գործունեությամբ, որի արդյունքում ակտիվ գործունեություն է իրականացվում մարդու իրավունքների պաշտպանության գործում։
Ընկերությունը մասնագիտացված է քրեական իրավունքի ոլորտում։
Ընկերությունը որդեգրել է բարեխիղճ և ազնիվ աշխատանքի արդյունքում ապահովել անձի իրավունքների լիարժեք պաշտպանությունը։ Օբյեկտիվ գնահատել յուրաքանչյուր խնդրի ռիսկերն ու հնարավորությունները և գտնել դրա լավագույն լուծումները։ Մասնագիտացված և բարեխիղճ աշխատանքով ապահովել առավելագույն արդյունք։ Ընկերությունը կանգնած է Ձեր կողքին՝ ապահովելով լավագույն պաշտպանություն իրավական գործընթացում։
Հիշե՛ք, որ Ձեր հաջողությունը համատեղ և մասնագիտացված աշխատանքի մեջ է։
«ԿԱՊ»
Կապվեք մեզ հետ
«Մի հապաղեք հարցնել».
«ՈՐՈՇ ՕԳՏԱԿԱՆ»
Հաճախակի տրվող հարցեր
Թեև որոշ հարցեր կարող են պարզ թվալ, բայց իրավական խնդիրները կարող են բարդություններ ստեղծել ինչպես խնդրի առաջացման սկզբնական փուլում, այնպես էլ ընթացիկ փուլերում։ Իրավաբանը կցուցաբերի իրավական օգնություն, կուղղորդի և դրանով իսկ կապահովի որպեսզի Ձեր իրավունքները պաշտպանվեն, և Ձեր մտահոգություններին տրվեն բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ լուծումներ։ Մի՛ թողեք, որ Ձեզ անհանգստացնող հարցը մնա առկախ։
Փաստաբան ընտրելիս հաշվի՛ առեք նրա փորձը իրավունքի համապատասխան ոլորտում, գործարար համբավը, ազնվությունը, անկեղծ և նպատակաուղղված աշխատանքը։
Պայմանագրի գինը կախված է գործի բարդությունից, բնույթից և ծավալներից:
Այո՛, <<Strong Protect>> փաստաբանական գրասենյակը տրամադրում է անվճար խորհրդատվություն, վերլուծում հնարավոր ռիսկերը և հնարավորությունները:
Գործի տևողությունը կախված է բնույթից, ծավալներից և բարդությունից։
Ցանկացած իրավական խնդրի անհրաժեշտ է մասնագիտացված և պատշաճ մոտեցում։ Երբ առաջանում է իրավական խնդիր, պետք է դիմել մասնագետի օգնությանը։ Անհրաժեշտ է իմանալ, որ ցանկացած խնդրի կանխելն և ուղղորդելն ավելի հեշտ է սկզբնական փուլում։ Եթե հապաղում եք դիմել ապա իրավական խնդիրը գնալով բարդանում է և դուրս է գալիս Ձեր վերահսկողության շրջանակներից, իրավիճակը դառնում է անելանելի, հանգուցալուծման ճանապարհները առնվազն գոհացուցիչ չեն (և/կամ) ունեն բարդ լուծումներ․ այս դեպքում եք միայն դիմում փաստաբանի օգնությանը։ Անգամ այդ փուլում ճիշտ կազմակերպված պաշտպանության արդյունքում հնարավոր է հասնել իրավական հիվանդ վիճակի առողջացմանը։ Վերոնշյալին հակառակ, եթե խնդրի բացահայտման սկզբնական փուլում դիմեք փաստաբանի խորհրդատվությանը՝ կունենաք Ձեր խնդրի լավագույն լուծումը։
Մի՛ խուսափեք դիմել փաստաբանի խորհրդատվությանը։
Գործի շրջանակներում վստահորդը մշտապես կապի մեջ է գտնվում փաստաբանի հետ։
<<Strong Protect>> փաստաբանական գրասենյակ կարող եք զանգահարել կայքում տեղադրված հեռախոսահամարով, նամակ գրել Էլ․ հասցեին կամ նամակ թողնել կայքում դրված << Կապ մեզ հետ >> բաժնի ձևանմուշում՝ նշելով Ձեր հեռախոսահամարը և/կամ Էլ․ հասցեն։ Մենք կապ կհաստատենք Ձեզ հետ 24 ժամվա ընթացքում։
<<Strong Protect>> փաստաբանական գրասենյակը որդեգրել է անհատական և մասնագիտացված մոտեցում, ցանկալի արդյունքին հասնելու հանձնառություն: